Search
Close this search box.

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը

Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Mama երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։

Մրցույթն այս տարի անցկացվում էր 20-րդ անգամ, ինչի առթիվ Երեւան էին ժամանել նաեւ նախորդ տարիների մրցույթների հաղթողները։ Նրանք եւս ելույթ ունեցան համերգի ընթացքում։

Այս տարվա մրցույթի հաղորդավարներն էին Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը։ Առաջին անգամ մրցույթի պատմության մեջ հաղորդավարական կազմին միացել էր նաեւ արհեստական բանականության սարք՝ ռոբոտ Ռոբինը։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալել էր նաեւ 2011 թ-ին՝ 2010 թ-ի մրցույթում Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։

Please enter a valid URL