Հարավային Դոնեցկի ուղղությամբ ռուս զինվորականները հրետանու կրակով խոցել են հակառակորդին` խափանելով հարձակման փորձը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նախարարությունում հստակեցրել են, որ այստեղ հակառակորդը փորձել է ուժեղացված դասակով գրոհել ռուսական զորքերի դիրքերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նեսկուչնոյե բնակավայրի ուղղությամբ։
«Ոչնչացվել է մինչև 40 ուկրաինացի զինծառայող, մեկ հետևակի մարտական մեքենա, երկու մարտական զրահապատ մեքենա և երկու պիկապ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական HIMARS և «Ուրագան» հրթիռային համակարգերի յոթ արկ։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրում խոցվել է HIMARS համազարկային կրակի համակարգի հինգ ռեակտիվ արկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալմազնոյե բնակավայրի և Մելիտոպոլ քաղաքի շրջանում, ինչպես նաև «Ուրագան» համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ` Զապորոժիեի մարզի Նովոյե բնակավայրի շրջանում։