Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ Երևանում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 10:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների այրվում են պլաստմասսայե արկղեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ Հիմնականում այրվել է նշված փողոցում ժողովրդին հայտնի՝ երշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տարածքը։ Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։ Այս պահին հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Ու հիմա աշխատանքներ են տարվում կրակը մեկուսացնելու ուղղությամբ, ինչը հրշեջներին հաջողվում է։

Please enter a valid URL