Երեկ որոշվեցին Կատարում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցները։
Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն, իսկ Մարոկկոն նվազագույն՝ 1-0 հաշվով Պորտուգալիային։
Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա դեկտեմբերի 13-ին Լուսաիլում, կխաղան Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։
Երկրորդ կիսաեզրափակիչ զույգը կազմեցին Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Նրանց հանդիպումը կկայանա Ալ-Հավրայում, դեկտեմբերի 14-ին:
Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ինg