Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։
«Ես անհամբերությամբ սպասում եմ այսօրվա հանդիպմանը։ Եթե Ֆրանսիան հաղթի, դուք մեզ հաջողություն կմաղթեք կիսաեզրափակչում, այնպես չէ՞»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի «ֆուտբոլային» թվիթն անպատասխան չի մնացել։
«Հուսով եմ՝ ստիպված չեմ լինի դա անել։ Բայց… պայմանավորվեցինք։ Ակնկալում եմ, որ հաջորդ փուլում դուք կաջակցեք Անգլիային»,- պատասխանել է բրիտանական կառավարության ղեկավարը», — գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականների միջև քառորդ եզրափակիչի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան: