Դեկտեմբերի 10-ին Ալ-Թումամա քաղաքում անցկացվեց ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի հանդիպումը Մարոկկոյի և Պորտուգալիայի հավաքականների միջև։
Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին, բայց 51-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ:
Սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում ո՛չ Ռոնալդուին, ո՛չ էլ Սանտուշի մյուս սաներին չհաջողվեց փրկել Պորտուգալիայի հավաքականին պարտությունից։
Մարոկկոն պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականն է (նաև Արաբական աշխարհի առաջին ներկայացուցիչը), որը դուրս է գալիս ԱԱ-ի կիսաեզրափակիչ։
ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ
Մարոկկո — Պորտուգալիա՝ 1:0
Յուսեֆ Էն-Նեսիրի, 42