Ղրիմում գտնվող զորանոցում հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են երկու զոհի մասին, հաղորդում է Baza տելեգրամյան ալիքը։
Սովիետսկոյե գյուղում հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան։ Ղրիմի լրատվամիջոցները գրում են, որ երկու զինծառայող է զոհվել, իսկ մնացած զինվորականները՝ մոտ 200 մարդ, տեղափոխվել են այլ զորանոց։ Հրդեհի պատճառը, նախնական տվյալներով, կրակի հետ անզգույշ վարվելն է եղել։ Տեղական իշխանությունները օգնություն են ցուցաբերում զինվորականներին: