Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հերթական այցելությունը տեղի է ունեցել նոյեմբերին»,– ասաց Ամատունին։
Նա կարևորեց այն հանգամանքը, որ այցելությունները կանոնավոր բնույթ են կրում։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ, նամակներ փոխանցել, հեռախոսով խոսել և տեսազանգ կատարել։ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև գնահատել են գերիների առողջական վիճակը և նրանց պահման պայմանները։

«Մենք հույս ունենք, որ այցելությունները կշարունակվեն նաև ապագայում` արդեն ձեռք բերված պրակտիկայի համաձայն»,– նշեց Ամատունին։

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Please enter a valid URL