Search
Close this search box.

Ուզում են լավաշ ու հոլ տանել Հայաստանից. «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակներն անկեղծացել են

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի բոլոր երկրների ներկայացուցիչները տպավորված են ընդունելությունից, այն մթնոլորտից, որ տիրում է փորձերի ժամանակ, և բոլորը ցանկանում են լավ ելույթ ունենալ ու հիշարժան զգացողություններ պարգևել հանդիսատեսին։ Նրանք այդ մասին ասացին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Հարցին, թե ինչ կտանեն իրենց հետ Հայաստանից, մասնակիցները տարբեր պատասխաններ հնչեցրին։

«Ինձ հետ լավաշ կտանեմ։ Հիանալի բան է, անհավանական։ Կցանկանայի նաև հաղթանակը տանել ինձ հետ»,– ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն։
Ղազախստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչներն էլ պատրաստվում են իրենց հետ շատ հոլեր տանել Հայաստանից ու բոլոր այն հուշանվերները, որոնք ստացել են «Մանկական Եվրատեսիլի» շրջանակում։

Իսկ ի՞նչ լեզվով կցանկանային երգել, եթե ստիպված լինեին մեկն ընտրել։ Շատերը պատասխանեցին` իրենց մայրենի լեզվով։
Ոմանք ասացին, որ կուզեին իտալերեն կամ իսպաներեն երգել, իսկ հենց Իսպանիայի ներկայացուցիչը` Կառլոսը, շեշտեց` ինքը կնախընտրեր հայերեն երգել, քանի որ սիրում է Հայաստանն ու հայերենը։
Հայերեն երգել ցանկացողների թվում էին նաև Սերբիայի պատվիրակը` Կատարինան, և Իռլանդիայի մասնակիցը` Սոֆին։

Please enter a valid URL