Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խորվաթների դեմ պարտությունից հետո Նեյմարը լացում է. ինչ է ասել նա

Բրազիլացի հարձակվող Նեյմարը շատ ցավոտ է տանում հերթական աշխարհի առաջնությունից հավաքականի հեռանալը, գրում է Футбол 24-ը։

«Սելեսաոյի» աստղը լրացուցիչ ժամանակում գոլ խփեց խորվաթներին, սակայն դա չփրկեց նրան 1/4 եզրափակիչ փուլում պարտությունից։ Բրազիլացիները պարտվեցին 11 մետրանոց հարվածաշարում, իսկ Նեյմարը եզրափակիչ սուլիչից հետո չկարողացավ զսպել արցունքներն ու հնչեղ հայտարարություն արեց.

«Կարծում եմ` սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է: Ես այն ընկալում եմ որպես վերջին, քանի որ չգիտեմ, թե արդյոք ուժ ունեմ ֆուտբոլային խաղը շարունակելու համար», — մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը Նեյմարի հուզական խոսքերը, ով փետրվարին կդառնա 31 տարեկան։

Հիշեցնենք, որ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի համար դա երրորդ Մունդիալն էր իր կյանքում, բայց նա ոչ մի անգամ չի հասել եզրափակիչ։

Please enter a valid URL