Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ժամը 23։00-ի դրությամբ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Ապարանի տարածաշրջանում, Բերդ և Ճամբարակ քաղաքներում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։