Search
Close this search box.

Ծառուկյանականները սպասման մեջ. ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է նախագահի թեկնածու առաջադրելու կուսակցության դիրքորոշման մասին.
«Ինչպես օրեր առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, երբ քաղաքական մեծամասնությունը կառաջադրի նախագահի իր թեկնածուին, այդ ժամանակ կլինի քաղխորհրդի քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կներկայացնի իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ»:
Խմբակցության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ այժմ կուսակցության ղեկավարը մասնավոր այցով արտերկրում է, և նրա վերադառնալուն պես կգումարվի կուսակցության խորհրդի նիստը:

Please enter a valid URL