Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 9-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից։