Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 9-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,21 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.21 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.17 դրամ է, գինն ավելացել է 0.61 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 423.61 դրամ միջին գնով, ինչը 0.13 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 6.05 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.55 դրամ միջին գնով, դեկտեմբերի 8-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 470.03 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.61 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,50 դրամով՝ կազմելով 496,91 դրամ։