Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» նախկին ավագ Ֆրեդը հաղթանակ է մաղթել բրազիլացիներին՝ հույս հայտնելով, որ կիսաեզրափակիչում կլինի Բրազիլիա — Արգենտինա դիմակայություն։
«Ցանկանում եմ տեսնել Բրազիլիա — Արգենտինա կիսաեզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել իրարանցում, խառնաշփոթ, Նեյմարի խաղն ու Մեսիի արցունքները»,- Ֆրեդի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։
Քառորդ եզրափակիչում Բրազիլիան կմրցի խորվաթների, Արգենտինան՝ հոլանդացիների հետ։ Այս դիմակայությունների հաղթողները կիսաեզրափակիչում կխաղան իրար դեմ։