ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Բիշքեկում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։
«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում, այն է՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցում ասել է Ուշակովը։