Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության երկարաձգման հարցը:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իր ցուցաբերած ակտիվությամբ ԵՄ-ն առաջնորդվում է բացառապես կոնյուկտուրային շահերով։
«Մենք գիտենք ամեն կերպ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց մտնելու`Բրյուսելի ձգտման մասին։ Պարզապես հողագնդի վրա իրենց ներկայությունն ունենալու և, ի վերջո, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Դա նրանց երազանքն է։ Մենք բարձրաձայնել ենք մեր վերաբերմունքը դրա մասին»,-նշել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Այնուամենայնիվ, երկարաձգման հարցը դեռ լուծված չէ, և ռուսական կողմը չի կանխագուշակելու իրադարձությունները, առավել ևս, որ տարածաշրջանի երկրներում տրամագծորեն հակառակ տեսակետներ կան Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ։ Ամեն դեպքում Ռուսաստանն այս հարցի շուրջ մշտապես շփվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Երբ որոշում կայացվի ԵՄ մանդատի երկարաձգման մասին, Մոսկվան դա լրացուցիչ կմեկնաբանի։