Search
Close this search box.

Հայտնի են նոր պատգամավորների անունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատներ տրամադրեց Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին («Հայաստան» խմբակցություն), «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 6 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ այսպիսով հրաժարվելով մանդատներից:

ԿԸՀ-ն դեկտեմբերի 8-ի նիստում նախ ուժը կորցրած ճանաչեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի, Դավիթ Սահակյանցի գրանցումը՝ նրանց ինքնաբացարկի դիմումների հիման վրա:

Ապա հիմք ընդունելով ԱԺ նախագահի՝ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների՝ լիազորությունները դադարած համարելու արձանագրությունները՝ ԿԸՀ-ն նրանց մանդատները տրամադրեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներին: Այսպիսով խորհրդարանում Արամ Վարդևանյանին կփոխարինի Մհեր Սահակյանը: Վահե Հակոբյանի մանդատը տրամադրվեց Արփինե Վարդանյանին, Հռիփսիմե Ստամբուլյանի մանդատը՝ Արման Ղազարյանին, Ելենա Կիրակոսյանի մանդատը՝ Իրինա Գասպարյանին:

Please enter a valid URL