Ճանապարհ է բացվում Լևոն Քոչարյանի համա՞ր…
Չնայած «Հայաստան» խմբակցությունում չորս պատգամավորների թափուր տեղեր կան, բայց թեկնածուները շտապում են ինքնաբացարկի դիմումներ գրել:
Քաղաքագիտությունն, իհարկե, ունի այս երևույթի բացատրությունը:
«Հայաստան» դաշինքն այնքան հեղինակազրկված է, որ անգամ նրա ցուցակի թեկնածուները չեն ցանկանում գործ ունենալ սպառված ձևաչափի հետ:
Մյուս կողմից, «Հայաստան» դաշինք դե ֆակտո գոյություն չունի ու ցանկացած մարդ, ով այս խմբակցության անդամ պետք է դառնա, անցնելու է ՀՅԴ «թրի տակով»:
Մարդիկ մանդատ չեն վերցնում նաև այն պատճառով, որ չեն ուզում մաս դառնալ Երրորդ հանրապետության ամենավարկաբեկված խորհրդարանին:
Իհարկե, եթե վերանանք դասական քաղաքականության կանոններից, կարող ենք ենթադրել նաև, որ այս ինքնաբացարկներով ճանապարհ է բացվում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոնի պատգամավորության համար:
Եթե Քոչարյանի պատկերացրած ռեբրենդինգը սա է, ապա միայն ափսոսանք կարելի է հայտնել նրա մտածողության պրիմիտիվ մակարդակի առթիվ:
Սուրեն Սորենյանցի ֆեյսբուքյան էջից