Search
Close this search box.

Թևան Պողոսյանը՝ Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանին ՀՀԿ֊ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելը բավականին ականջահաճո փաստ է: Արմեն Սարգսյանը լեզուների է տիրապետում, ճանաչում ունի, զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ, հաջողության է հասել բիզնեսում, տարբեր ծրագրեր է նախաձեռնել և այլն: Արմեն Սարգսյանն այս տեսանկյունից ինձ համար ընդունելի թեկնածու է: Բայց նույնիսկ այդ պարագայում ես մեծ խնդիր եմ տեսնում: Դա այլընտրանքի բացակայությունն է: Ցանկացած գործընթացում այլընտրանքի բացակայությունը ինձ համար տհաճ է և անընդունելի: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ մի քանի թեկնածուն լինեին, և մենք տեսնեինք, թե թեկնածուներն ինչ հարցեր ու ինչպես կարող էին իրար հետ քննարկել, և մենք երբեք չունենայինք անայլընտրանք ընտրություն։ Ես մեր երկրին բոլոր ասպարեզներում այլընտրանքի հնարավորություն եմ ցանկանում:

Please enter a valid URL