Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբորորդին եղել է ԲԿ-ի VIP սենյակում․ աղմուկից հետո հետ են տեղափոխել ՔԿՀ․ պնդում է «Բևեռը»

Hraparak.am-ը գրում է. «Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչներն ու համակիրները , որոնք տևական ժամանակ է՝ հավաքվում են Հյուսիսային պողոտայում ու «Բևեռի» անդամ, կալանավորված Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց իրականացնում, երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ից հերթական հավաքն էին իրականացնում, երթով շրջում մայրաքաղաքաի փողոցներով։

Երթը, սակայն, երկար չտևեց, ոստիկանությունը անցավ գործի ու սկսեց ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Ոստիկանության գործողություններից հետո «Բևեռի» ներկայացուցիչները ուղիղ եթերում անդրադարձան միջադեպին, նաև պնդեցին, թե ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, տևական ժամանակ է`  ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում, որը , ըստ «Բևեռի», վերածել է հյուրասենյակի: Այնտեղ պարբերաբար ճաշկերույթներ է կազմակերպվել և այլն։

«Բևեռից» Հերմինե Մկրտչյանի պնդմամբ՝ այդ տեղեկությունից հետո, իրենք արդեն այսօր տեղեկացել են, որ այսօր առավոտյան Նարեկ Սարգսյանին տեղափոխել են ՔԿՀ։

Please enter a valid URL