Պայմանագրային զինծառայողները աշխատավարձի հավելավճարներ ստանալու համար կանցնեն ատեստավորում։ 65 կողմ, 26 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց
«Պետական պաշտոնյաների և պետական ծառայողների վարձատրության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Ատեստավորումը պարտադիր կլինի 3 տարին մեկ անգամ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մինչև քվեարկությունը նշեց, որ պայմանագրային զինծառայողների ատեստավորումը կլինի կամավոր սկզբունքով։
Հավելավճարի չափը կորոշի կառավարությունը, բայց ըստ հաշվարկների` միջին հաշվով պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է կազմել մոտ 316 հազար դրամ։