Search
Close this search box.

Սառը հոսանքները Հայաստանից նահանջում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևանում այսօր և դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:

Մարզերում դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Please enter a valid URL