Search
Close this search box.

Ինչու՞ է Ալիեվը ուզում պատերազմ սկսել Պարսկաստանի դեմ

Կատարոտ հկ նախագահ Սերգեյ Համբարձումյանը գրում է․

Իլհամը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի համար ամենախոցելի տեղը դա Գյուլիստանի պայմանագիրն է ,որի ստորագրումից ի վեր Պարսկաստանի և ՌԴ ազդեցության գոտու սահմանները մինչև այսօր երբեք չեն խախտվել։

Նա շատ լավ պատկերացնում է, որ Էրդողանի հետ ախպերություն անելը թանկ է նստելու իր վրա, ուստի մի պԱյծառ օր ՌԴ-ը Գյուլիստանի Պայմանագրից ելնելով Ադրբեջանից պահանջելու է Պարսկաստանից նվեր ստացած իր հողերը։

Պայմանագրի չեղարկելը Ալիևի ուժերից վեր է, ուստի նա ամեն ինչ անում է, որպեսզի Գյուլիստանի Պայմանագիրը ճանաչվի ուժը կորցրած, իսկ Գյուլիստանի պայմանագիրը ուժը կորցված կարող է ճանաչվել միայն Ադրբեջան -Պարսկաստան պատերազմի պատճառով ։

Գաղտնիք չի, որ Ալիևի վրա մեծ ազդեցություն ունի էրդողանը, իսկ էրդողանի համար տարբերություն չկա՝ ՌԴ-ը կմտնի Ադրբեջան , թե՞ պարսիկները նորից հետ կգրավեն այն։

Իսկ Ալիևի ախորժակը վերջերս շատ է մեծացել, նա փորձում է օգտվել սահմանված խաղի կանոններից ու թուրքիայի և Իսրայելի հետ կոալիցիա կազմելու միջոցով Պարսկաստանից պոկել Իրանի հյուսիսային մասը ։

Արդյունքում ալիևը փորձում է դառնալ Ադրբեջանի աթաթուրքը, այսպիսով վերջ տալով նաև Գյուլիստանի պայմանագրին։
Սակայն հայտնի ասացվածքը ասում է, որ ախմախի խելքը ոտնաթաթի տակ է լինում…
Հ.Գ Ставки сделаны Мехрибан, всё или ничего .

Please enter a valid URL