SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ դատախազությունից գրություն է ուղարկվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որը վերաբերվում է Երևան քաղաքի բնակիչ Շ. Ա-ի դիմումի փաստին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Ա-ն դատախազությանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իր ամուսինը՝ Ս. Ս-ն, մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում բժիշկ Վ. Բ-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Դիմումի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։