ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք:
Բերման ենթարկվածների մեջ է եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է գող կարգվեր:
ArmLur.am-ը գրել էր, որ օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը կալանավորվել էր եւ ահա դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել եւ կալանավորման որոշումը վերացվել է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արմեն Մելքոնյանը: