Search
Close this search box.

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ՝ 2 տղա, 1 աղջիկ.

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հունվարի 12-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ: Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանи Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:

Երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ: Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց և բոլորիս համար ամենակարևորը այն է, որ առողջ երեխաներ են:

Please enter a valid URL