Search
Close this search box.

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով օգուտ կստանա այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հա
յտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։

«Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով», — Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

Please enter a valid URL