Իրեն ամրակցված ինքնաձիգից երկու օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն նկատվում է որոշակի դրական դինամիկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Թորոսյանը հայտնեց, որ զինծառայողի վիճակը կայունացել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: