Search
Close this search box.

Խոցվել է. ի՞նչ հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը

ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման երկու կետ է խոցել ԴԺՀ–ում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ ՌԴ զորքը Զապորոժիեի մարզում ռազմամթերքի ուկրաինական պահեստ է ոչնչացրել։

Բացի այդ, օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Խարկովի մարզում և ԴԺՀ–ում կառավարման 7 կետ, ինչպես նաև 193 շրջանների կրակային դիրքերում 72 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա են խոցել։

ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում ասվում է, որ ՌԴ զորքերը մեկ օրվա ընթացքում ԴԺՀ–ում ԱՄՆ արտադրության AN/TPQ-37 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայան և Ս-300 զենիթահրթիռային համակարգի ռադիոլոկացիոն կայան են խոցել։

ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ի Նիկոլսկի ուղղությամբ հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ–ի հակագրոհը, ոչնչացվել է մինչև 30 զինվորական և 5 միավոր տեխնիկա։
ԼԺՀ–ում և Խարկովի մարզում մեկ օրում ավելի քան 125 ուկրաինացի զինվորական է ոչնչացվել և վիրավորել։

Գերատեսչության տվյալով` ՌԴ ԶՈւ–ն Խարկովի մարզի Տաբաևկայի շրջանի Կուպյանսկ քաղաքի ուղղությամբ խոցել է Ուկրաինայի վաշտային մարտավարական խմբի տեղակայման վայրը։
Կարմիր Լիմանի ուղղությամբ երկու մարտավարական խմբերի գրոհի փորձ է ձախողվել։ Ռայգորոդկայի շրջանում ուկրաինական դիվերսիոն–հետախուզական երկու խումբ է ոչնչացվել։

Please enter a valid URL