Search
Close this search box.

Երկու խայտառակ ակտ մեկ շաբաթում

Սոչիի հանդիպումից, Երեւանում Պուտինի «ստուգումը», ՀԱՊԿ երեւանյան հավաքում Ռուսաստանի փլուզման հավանականության մասին Լուկաշենկոյի հայտարարություններից հետո, պետք է Բրյուսելում հանդիպում լիներ դեկտեմբերի 7-ին։ Բայց Ալիևը չեղյալ է հայտարարել հանդիպումը՝ պաշտոնապես պատճառաբանելով Փաշինյանի՝ Մակրոնի մասնակցության պահանջը։ Երեւանում ասում են, որ հանդիպումը դեռ հնարավոր է, եւ պետք է միայն պայմանավորվել։

Բանակցել, ըստ ներկայիս հայկական վերնախավի, նշանակում է հակադիմադրության նոր գործողություններ։ Հայաստանի համաշխարհային նոու-հաուն դիմադրությունից հրաժարվելն է՝ որպես պատերազմից խուսափելու միջոց։ Բայց «խաղաղության օրակարգը», շրջան կատարելով, նորից վերադարձավ պատերազմի։

Վերջին շաբաթվա ընթացքում հայկական կողմը հանդիսավոր իրականացրեց հակադիմադրության առնվազն երկու ակտ՝ խորհրդարանի խայտառակ նիստը, որը հավաստիացում էր Պուտինին ու Ալիևին, որ Հայաստանում «ռեւասնշ» չի լինելու, որ իշխանություններն ու խորհրդարանական «ընդդիմությունը» մտքում անգամ դուրս չեն գա եռակողմ թղթերի շրջանակից։ Երկրորդ ակտը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակումը և Արցախի ոսկու նկատմամբ Բաքվի հավակնությունները։ Ու թեև Ռուբեն Վարդանյանը դեռ չի հրապարակել Արցախի հանքային ռեսուրսների գույքագրման տվյալները, ռուս «խաղաղապահներն» արդեն կազմակերպել են Բաքվի «բնապահպանների» հանդիպումը Ստեփանակերտում տեղի իշխանությունների հետ, որի ժամանակ, ըստ ամենայնի, պայմանավորվել են։

Հայաստանի իշխանությունը հնչեցրել է «հակադիմադրության» թեզերը.

«Մեր հիմնական նպատակը Հայաստանի շուրջ քաղաքական և դիվանագիտական ​​կոնսոլիդացիա ապահովելն է: Դրա համար անհրաժեշտ է խոսել այնպիսի լեզվով, որը հասկանալի կլինի միջազգային հանրությանը»,- Էդուարդ Աղաջանյան (խոսքը «ինքնորոշում» և «Արցախի Հանրապետություն» արտահայտությունները մերժելու մասին է)։ «Մենք չենք կարող Հայաստանը գրավ դնել հանուն Արցախի»՝ Մարիա Կարապետյան։ «Ռուս խաղաղապահ ուժերը ղարաբաղահայության անվտանգության երաշխավորն են։ «Խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ գրեթե միահամուռ դատապարտող գնահատական», կրկին Աղաջանյան։

ՀՀ վարչապետի աշխատակազմն ու Հայաստանի ԱԳՆ-ն չհերքեցին Լավրովի և Ալիևի այն խոսքերը, թե Հայաստանն էր, որ հրաժարվեց Արցախի կարգավիճակից և ճանաչեց այն որպես «Ադրբեջանի» մաս։

Խաղաղության օրակարգի՝ որպես հակադիմադրության հայեցակարգի, անփառունակ ավարտը միայն արագացրեց աղետը։

lrair.am

Please enter a valid URL