Նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: