Search
Close this search box.

Ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ

Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այստեղ պետք է ոչ թե կենտրոնանալ ճանապարհի փակման վրա, այլ այն հանգամանքի, թե արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը։

Ադրբեջանական սցենարով, ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, որովհետև խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում։

Ադրբեջանը փորձում է ամուր հիմք նախապատրաստել ճանապարհը նկատմամբ առնվազն համատեղ վերահսկողություն (ռուսական կողմի հետ) հաստատելու, իսկ հնարավորության կամ բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, երթուղու նկատմամբ վերահսկողության ամբողջական փաթեթ ստանալու համար։

Այսօրվա միջադեպի հետևանքով առնվազն քննարկելի է դարձել Ադրբեջանի բնապահպանական մոնիթորինգի կամ Արցախում բնապահպանական վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցը, ինչը ցանկացած դեպքում նոր ճգնաժամի առիթ է դառնալու»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:

Please enter a valid URL