Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին. հայտնի է պատճառը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի պետ Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան տեղական ԶԼՄ-ների այն հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետության 14 քաղաքացիներ մուտք են գործել Ադրբեջանի Հանրապետության տարածք (նկատի ունեն Արցախի Հանրապետությունը), որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ շրջանցելով օրենքով սահմանված անցակետերը:

«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ մեր տարածքներ ապօրինի մուտք գործելու վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն տեղեկատվությունը ճշտելու նպատակով։ Ներկայումս սպասվում է իրանական կողմի պատասխանը», — ասել է նա։

Please enter a valid URL