Search
Close this search box.

Ու երբ բացեն ճանապարհը, չմոռանաք կարևոր հարց տալ.ինչի դիմաց

ArmNews FM-ի տնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաստի զուտ արձանագրումը խնդրի լուծում չէ։

Ստեփանակերտ-Քարինտակ ճանապարհի փակումը կանխատետելի ռիսկ էր, ինչպես և ապագայում էներգա-գազամատակարարման դադարեցումը, պարենային անվտանգության ռիսկը, և այլք։ Ըստ այդմ՝ պիտի վաղօրոք պատրաստված լուծումների տարբերակներ լինեն։

Չասեք, որ չեք մտածել դրանց շուրջ ու հույսը «авось пронесёт»-ի վրա էր։ Հայաստանը հրաժարվել է Արցախից, այդ լուծումներն այսօր Արցախի կառավարության, անհատների միջամտության ու ռուսների տիրույթում են։

Հիմա նրանցից է կախված Արցախի հայկականության լինելիությունը, նրանից, թե ինչպես են նրանք կառավարելու այդ ռիսկերը։
Հայաստանի կառավարությանը հղումներ մի արեք։ Կապանի ճանապարհի հանձնումը վկայում է, որ անգամ Հայաստանի տարածքում այդ ռիսկի առաջացման դեպքում հայաստանյան կառավարությունը ձեռնունայն է, լուռ հանձնող։ Կամ աղմուկով՝ բայց միևնուն է՝ հանձնող։
ՀԳ. Ու երբ բացեն ճանապարհը, չմոռանաք կարևոր հարց տալ.ինչի դիմաց։

Please enter a valid URL