Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Արցախի տեղեկատվական շտապը 3 ժամ առաջ հաղորդագրություն տարածեց, որում նշված էր․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-նշվում էչ հաղորդագրությունում:
Քիչ հետո Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանցիների կողմից մայրուղու փակումը անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումն Արցախ։
Եվ ահա, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և բանակցություններից հետո միայն ադրբեջանցիները բացեցին Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։
Իսկ մինչ այդ պետք է նշել, որ մայրուղին արդեն ծանրաբեռնված էր և այդ մասին ահազանգում էին քաղաքացիները։