Այս պահի դրությամբ ադրբեջանցիները հրաժարվում են բացել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: NewDay.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Սպասելի էր, որ այսպես անելու են․ ասացին և արեցին։ Մենք այդքան ժամանակ զգուշացնում էինք, այս քայլերի նպատակը խուճապ տարածելն ու Արցախը հայաթափելն է։ Եթե անգամ բացեն, միևնույն է փաստ է, որ ցանկացած րոպե կարող են սցենարը կրկնել»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով ՝ ակնհայտ է Արցախի հարցը պատերազմով չի լուծվել, փորձում են Նախիջևանի սցենարը կրկնել։ Ըստ նրա՝ ադրբեջանցիների համար բնապահապանական հարցերը ընդամենը պատրվակ են։