«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գերակտիվությամբ կարող է մրցել, թերեւս, միայն Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նա էլ է Ավինյանի նման սիրում գնալ միջոցառումների ու հաղորդագրություններ տարածել, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաեւ Վայոց Ձորի մարզը կապ չունի, բայց դրանք հենց մարզպետարանի պաշտոնական էջով են տարածվում։ Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման արարողությունը։
Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ։ Արարատ Գրիգորյանը եկել, մասնակցել է բացման արարողությանը, դեռ մի բան էլ մարզպետարանի էջում այդ մասին հաղորդագրություն ու լուսանկարներ տարածել՝ այն դեպքում, երբ ադրբեջանցիները մինչ այժմ իր մարզի տարածքում են, իսկ սեպտեմբերի 13-14-ին էլ ռմբակոծում էին Ջերմուկ քաղաքը։ Արարատ Գրիգորյանի մասնակցությունն ու դրա մասին հաղորդագրությունը գուցե արդարացված լինեին, եթե Ալբերտ Ազարյանը Վայոց Ձորի հետ որեւէ կապ ունենար․ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Ղարաքիլիսայում (Վանաձորում), եւ ոչ մի կապ չունի Վայոց Ձորի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում