Search
Close this search box.

Տաք դեկտեմբեր է սպասվում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Դեկտեմբերի 2-ին ու 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 6-8, երեկոյան՝ 5-7 աստիճան։

Please enter a valid URL