Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի ընկերուհի դատավորը նոր պաշտոն կունենա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովն առաջիկայում մի քանի դատավորներ պետք է ընտրի, թեկնածուներն արդեն հայտնի են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թափուր է դատավորի պաշտոն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում:

Հետաքրքիր է, որ առաջարկվել են Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում ընդգրկելու համար: Հիշեցնենք՝ Լիզա Գրիգորյանն այն դատավորն էր, որն այս տարվա ապրիլի 13-ին վճռել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակավ ներողություն խնդրել հայցվորից վիրավորական արտահայտությունների համար:

Պարզվում է՝ Լիզա Գրիգորյանը մտերիմ ընկերուհի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Խոսքն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի մասին է: Այսինքն, ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի: Ահա հովանավորչության կոնկրետ դրսեւորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL