Search
Close this search box.

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր». նոր մանրամասներ` ինքնաթիռի կործանման մասին

Skay Club-ի հիմնադիր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռն:

Նա մասնավորապես գրել է. «Ընկերներ ջան իմ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր, անձնակազմը նույնպես , ամենայն հավանականությամբ պատճառը եղանակային վատ պայմաններն էին, ինքնաթիռը թռչում էր Չեխիայից Ռուսաստան, և վայրէջք էր կատարել Հայաստան անձնակազմի փոփոխության նպատակով: Ցավակցում եմ հարազատներին»:

Հավելենք, որ Sky Club ընկերությունը 3 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռներով ուսումնական և տուրիստական թռիչքներ է իրականացնում Հայաստանում: Հանրության շրջանում անհանգստություններ կային, որ վթարվածը հենց հայկական ընկերությանը պատկանող ինքնաթիռն է եղել:

Please enter a valid URL