Հանրապետության հրապարակի շենքերը զարդարել նշանակում է թամանյանական շենքեր վրա մուրճով լապտերներ մեխե՞լ, մեխ խփե՞լ զարդանախշերն ու տուֆակերտ պատերը վնասելո՞վ:
Հողի տակ մնացած անարվեստ, ճարտարապետական առումով իրենից ոչինչ չներկայացնող տներից թանգարան սարքողներ, ՀՀ գլխավոր հրապարակի, համայն հայության մայրաքաղաքի նկատմամբ դուք այդ ի՞նչ վերաբերմունք ունեք, էդ մեխերով լամպերը ձեր դժգույն ու դժբախտ գլուխներին խփեք: Եվ հեռու՛ պահեք ձեր վնասարար մտքերն ու ձեռքերը հրապարակի շենքերից: Գնացեք որ ջհաննամում ուզում եք գունավոր լամպեր մեխեք, այ գունավոր անգետներ:
Եվ ինչու՞ չի լսվում ՀՀ կառավարական հատուկ նշանակության շենքերի պահպանության պատասխանատուների ձայնը, ու՞ր եք՝ մասնագետներ՝ ո՞ւր եք, հետին թվով ողբալու չէ, հիմա պիտի ձայն բարձրացնեք, չե՞ք տեսնում՝ ի՞նչ է կատարվում պետության գլխավոր՝ թամանյանական հրապարակում:
Անահիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից