Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի առաջնագծի մի շարք հատվածներում Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է կուտակել։ Վտանգ կա, որ կարող է տեղային սադրանք անել, հատկապես Մարտակերտի և Ասկերանի շրջանների նկատմամբ։
Հայկական զինված ուժերը համարժեք պատրաստության են բերվել’ դիմակայելու թշնամու հնարավոր ագրեսիան։
Ադրբեջանը շարունակում է պահանջել Սյունիքի մարզում միջանցքի կարգավիճակով ճանապարհ տալ իրեն, հակառակ դեպքում կդիմի հարձակման։
Զորքերի կուտակումներ կան նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ուղղությամբ։ Թշնամին ակնհայտորեն սադրանքի մտադրություն ունի։