Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բարձր քաղաքական շրջանակներում, ի թիվս «խորհրդային» այլ անկլավների, ակտիվ քննարկվում է նաև Արծվաշենի հարցը:
Շատ պարզունակ կերպով է քննարկվում, սակայն, այնուամենայնիվ, քննարկվում է: Մասնավորապես՝ ադրբեջանցի պատգամավորներն ասում են, որ հաշվի առնելով ԽՍՀՄ քարտեզները, «ադրբեջանական» անկլավները հետ են վերադարձվելու Ադրբեջանին, սակայն Արծվաշենի մասով այդ նույն քարտեզները չեն կարող հիմք ծառայել, քանզի Արծվաշենը «հին, պատմական ադրբեջանական հող է»: Թողնենք մի կողմ ադրբեջանցիների պարզունակությունը և խնդրին այլ տեսանկյունից նայենք:
Եթե պետության բարձրաստիճան քաղաքական հարթությունում ինչ-որ հարց է քննարկվում, ապա նշանակում է, որ այն տվյալ պետության քաղաքական օրակարգում է: Հակառակ դեպքում այդօրինակ հարց չէր քննարկվի (այնպես, ինչպես Հայաստանում): Եվ, եթե Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր շրջանակներում քննարկվում է Արծվաշենի հարցը, ապա նշանակում է, որ Արծվաշենը Ադրբեջանի քաղաքական օրակարգում է:
Ցավալի է, որ այս իմաստով, Հայաստանի քաղաքական ամենաբարձր շրջանակների «քաղաքական օրակարգը» սահմանափակվում է Քաթարում ընթացող ֆուտբոլի առաջնությամբ: