Search
Close this search box.

Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորությունը

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի հնարավորությունը։ Նա չի կարծում, թե ձմեռային եղանակը կարող է ազդել ադրբեջանական կողմի ծրագրերի վրա։

«Ես դրան անդրադարձել եմ մեկ տարի առաջ, որ դա լինելու է, ավելացնելու բան չունեմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային անհանգստացնող իրավիճակին, ասել է Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես թե փակուղի են մտել, նոր ռազմական սադրանքով Ադրբեջանը ի՞նչ նպատակ կարող է հետապնդել, Մովսես Հակոբյանը պատասխանել է․ «Ամեն ինչ շատ պարզ է․ երբ Ադրբեջանն իր ը նպատակներին քաղաքական ճանապարհով չի կարողանում հասնել, հասնում է ռազմական ճանապարհով»։

Ինչ վերաբերում է նրան, թե որ ուղղությունները կարող են թիրախավորվել հնարավոր ագրեսիայի դեպքում, ԳՇ նախկին պետը չի մանրամասնել՝ հղում անելով նախորդիվ հնչեցրած իր հայտարարությանը։ Ավելի վաղ նա ասել էր, որ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում․ ուղղությունները լինելու են Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում։ Չեն բացառվում նաև այլ ուղղությունները։

Please enter a valid URL