Search
Close this search box.

Այն, ինչ ձեռնտու է Փաշինյանի իշխանությանը, ապակայունացման լուրջ ռիսկ է Հայաստանի համար

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:
Խորհուրդն, ըստ էության, իրականություն է դարձրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը:

Կառավարման գործող մոդելը միայն Փաշինյանին է ձեռնտու, որովհետև թույլ է տալիս «գրպանում» պահել խորհրդարանական մեծամասնությանը ու նաև՝ ձևական հրաժարականի ճանապարհով, իրականում պահպանել վարչապետի պաշտոնը ու վերարտադրել իշխանությունը, երբ, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջանում:
Գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է. այն, ինչ ձեռնտու է Փաշինյանի իշխանությանը, ապակայունացման լուրջ ռիսկ է Հայաստանի համար:

Խորհրդարանական մոդելի պահպանումը ճանապարհ է բացում պերմանենտ արտահերթ ընտրությունների համար: Այս համակարգն ամբողջովին գործում է 4,5 տարի, արդեն ունեցել ենք երկու արտահերթ ընտրություններ:
Այս ԱԺ-ն էլ չի պաշտովարելու իր մանդատի ամբողջ ընթացքում, այսինքն՝ մինչև 2026թ-ը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջարկում էր վերադառնալ կառավարման կիսանախահագահական համակարգին:

Սուրեն Սուրենյանց

Please enter a valid URL