Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ: Այս մասին տեղեկությունը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել է Twitter-ում տեղադրված տեսաուղերձում։ Նա նշել է, որ զոհվել է նաև ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ:
Լայենն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր սարսափելի հանցագործությունների համար:
«Այս պատճառով մենք, աջակցելով Միջազգային քրեական դատարանին, առաջարկում ենք հիմնել մասնագիտացված դատարան, որը կունենա ՄԱԿ-ի աջակցությունը և կհետաքննի ու կդատապարտի Ռուսաստանի ագրեսիայի հանցանքները», — ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: