Search
Close this search box.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել

Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։

Դրանք նախապես եղել են կանխատեսելի և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։

Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»,-նշել է նա։

Please enter a valid URL