Search
Close this search box.

Նախագահի թեկնածուի երկու որդիներն էլ չեն ծառայել հայոց բանակում

Արմեն Սարգսյանը, ում Սերժ Սարգյանը առաջարկել է ՀՀ նախագահի թեկնածու ՀՀԿ-ի կողմից, երկու որդի ունի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները: Հայկ Սարգսյանին դեռևս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք երկու անգամ տարկետում է տրվել՝ ուսումը շարունակելու հիմքով: Առաջին անգամ՝ մինչև 2005թ. աշնանային, երկրորդ անգամ՝ մինչեւ 2007թ. գարնանային զորակոչը՝ ուսումնառության ավարտը: 38-ամյա Վարդան Սարգսյանը նույնպես բանակի երես չի տեսել, փոխարենը հաջողությամբ տնօրինում է հոր բիզնեսները: Եվ ընդհանրապես, եթե դիտենք ապագա նախագահի կենսագրությունը, ապա նա դեռևս 1992 թվականին, այսինքն, Ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին իր ընտանիքին հավաքեց ու մեկնեցին Լոնդոն: Այնտեղ չէին կրակում, այնտեղ ցուրտ ու մութ տարիներ չկային, այնտեղ հայ երեխաներին բանակ չէին տանելու: Ահա նման հայրենասիրական մղումների վրա դաստիարակված զավակների հայրն էլ վաղը գալու է և ղեկավարելու է Հայաստանը:

Please enter a valid URL