Search
Close this search box.

«Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցները մշտական բնույթ են կրում։

168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ ամեն երեկո թշնամին կրակում է և, ի տարբերություն նախկինի, հիմա ծանր զինատեսակներից է կրակում։

«Ամեն օր երեկոյան ժամը 20։00-ից կրակում են, ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր։ Ամեն օր են այդ կրակոցները լինում։ Կրակոցների թիրախում հատկապես հայկական դիրքերն են, դե, դիրքերն էլ մեզ շատ մոտ են, մերը՝ 1,5 կիլոմետր, իսկ իրենց դիրքերը՝ 2,5 կմ»,- նշեց Կախակնի վարչական ղեկավարը։

Ըստ Աշոտ Վաթյանի, այս փուլում թշնամին նպատակ է հետապնդում վախի մթնոլորտ տարածել խաղաղ բնակչության շրջանում։

«Ժողովուրդը խուճապի ու անորոշության մեջ են, մի քանի ընտանիք գյուղից դուրս է եկել։

Երեկոյան ժամն են ընտրել կրակոցների համար, որովհետև լռություն է, ու կրակոցների ձայները բարձր են լսվում։ Առավոտները որ կրակում են՝ գյուղը շարժի մեջ է, չի լսվում, բայց երեկոյան պարզ լսվում է։

Ի դեպ, թշնամին արդեն խոշոր տրամաչափով է կրակում, «մինամյոտ» են խփում, ուրբաթ ամբողջ երեկոյան դրանով էին խփում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL